Բարի գալուստ մեր ընկերության պաշտոնական կայք: Ռոբնան Տուրը սիրով հրավիրում է Ձեզ շրջագայելու Հայաստանի եւ Արցախի գեղատեսիլ վայրերում, մասնավորապես՝ այցելելու Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Ջերմուկ, Տաթեւ, Շուշի, Ստեփանակերտ եւ այլուր: Մենք համագործակցում ենք մի շարք հյուրանոցների, հանգստյան տների եւ առողջարանների հետ, եւ առաջարկում ենք Ձեզ տուրփաթեթներ՝ լավագույն պայմաններով: Բացի շրջագայություններ կազմակերպելուց, մենք նաեւ ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից մեկում` Ջերմուկում գտնվող Անի հյուրանոցում: Մեր հյուրանոցը հնարավորություն կտա ձեզ մատչելի գներով լավ հանգստանալու և համտեսելու համեղ կերակրատեսակներ` վայելելով Ջերմուկի անդորրը, լեռնային թարմ օդը և շրջակա տեսարժան վայրերը: Մենք հնարավորինս կաշխատենք անմոռաց դարձնել ձեր այցելությունը:
Ջերմուկը գտնվում է Հայաստանի Վայոց Ձոր մարզում, մայրաքաղաք Երևանից 180 կմ հեռավորության վրա: Մեկնարկելով Երևանից հարավ-արևելյան ուղղությամբ, այնուհետև շարժվելով Արփա գետի երկայնքով և անցնելով Վայք քաղաքը, թեքվեք ձախ ըստ ճանապարհային ցուցանակի և բարձրացեք լեռներն ի վեր, մոտ 23 կմ: Ջերմուկը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրության վրա: Իր ալպիական թարմությամբ և գեղատեսիլ բնապատկերներով այն հիանալի հանգստյան վայր է:
Ջերմուկը հայտնի է իր հիպոթերմիկ հանքային ջրերով, որոնք առողջարար հատկություն ունեն: Այդ իսկ պատճառով Ջերմուկը համարվում է առողջարանային քաղաք: Երբ գաք Ջերմուկ, այցելեք հանքային ջրերի ցուցասրահ` գալերեա և խմեք տարբեր ջերմաստիճանի հոսող ջերմուկ: Այն օգտակատար է լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, նյութափոխանակության և նյարդային խախտումների, ռևմատիզմի և այլ հիվանդությունների դեպքում: Իր քիմիական բաղադրությամբ ջերմուկը նման է Կառլովի Վարիի հանքային ջրերին:
Ջերմուկում ձեր հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար «Ռոբնան տուրը» կազմակերպում է տուրեր դեպի շրջակա տեսարժան վայրերը։ Առաջարկում ենք երկօրյա շրջագայություն դեպի Սևան-Դիլիջան և եռօրյա շրջագայություն դեպի Արցախ՝ ներառյալ տեղափոխությունը, սնունդը և գիշերակացը։
«Ռոբնան տուրն» առաջարկում է օգտվել սոցփաթեթներից և՛ Ջերմուկի տարածքում, և՛ Հայաստանի և Արցախի այլ քաղաքներում գործող հյուրանոցներ և առողջարաններ այցելելիս։ Ծանոթացեք հյուրանոց-առողջարանների ցանկին և սոցփաթեթների պայմաններին՝ սկսելով Ջերմուկից։
«Անին» Ջերմուկում գտնվող հյուրանոց է: Չորս հարկանի հիմնական մասնաշենքն ունի 11 հարմարավետ համարներ՝ 2 տեղանոց ստանդարտ, 2, 3, 4 տեղանոց կիսալյուքս և լյուքս համարներ: Երկրորդ մասնաշենքն ունի 6 ստանդարտ համարներ՝ դեպի ձոր բացվող հիանալի տեսարանով: