«Անին» Ջերմուկում գտնվող հյուրանոց-ռեստորան համալիր է: Այն 2 շենքից բաղկաղած նորակառույց է: Հիմնական մասնաշենքն ունի 4 հարկերում տեղաբաշխված 11 հարմարավետ համարներ՝ 2 տեղանոց ստանդարտ, 2, 3, 4 տեղանոց կիսալյուքս և լյուքս համարներ: Ընդունարանն ու ռեստորանը գտնվում են առաջին հարկում:
Հիմնականին կից երկրորդ մասնաշենքը բացվել է 2014 թվականին և ունի 6 ստանդարտ համարներ՝ դեպի ձոր բացվող հիանալի տեսարանով: Մենք ունենք նաև առանձին կաթսայատուն` հյուրանոցի ջեռուցումն ապահովելու համար, ինչպես նաև ավտոկայանատեղ:
Մեր գեղեցիկ ու կոկիկ սենյակներում տեղադրված են սառնարաններ, LCD հեռուստացույցներ, իսկ լոգարաններում` լոգանքի խցիկներ. այն, ինչ անհրաժեշտ է հարմարավետության համար: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար wifi կապ: Այնպես որ` մենք ուրախ կլինենք ընդունել ձեզ մեր հյուրանոցում և լավագույնս սպասարկել ձեզ: