26 Shahumyan Street
Jermuk, Republic of Armenia.
AM RU EN
head graphic

Ջերմուկի տեսարժան վայրերը

 
Ջերմուկը գեղատեսիլ վայր է` շրջապատված լեռներով, ամռանը կանաչապատ է, ձմռանը՝ ձյունածածկ: Քաղաքի միջով հոսող գետն` իր սանդղավանդով և գեղեցիկ կամուրջներով, հայելային մակերեսով ավազանը, ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվող ջրվեժը Ջերմուկին մի յուրահատուկ հմայք են հաղորդում: Կարող եք այցելել նաև քաղաքին կից Սբ. Գայանե նորակառույց եկեղեցին: 


Իսկ ամենակարևորը` անպատճառ գնացեք Գնդեվանք (10-րդ դար): Նույնիսկ 11 դար անց այն գտնվում է արտակարգ վիճակում, պահպանվել է նաև շուրջը կառուցված ամրոցակերպ պատնեշը: Վանք հասնելու համար կարող եք գնալ կա´մ Ջերմուկին կից Գնդեվազ գյուղից սկսվող և ձորն իջնող արահետով, կա´մ էլ մեկ մեքենայի լայնք ունեցող կիսավեր ճանապարհով, որը սկիզբ է առնում Վայք-Գորիս հիմնական մայրուղուց, գրեթե նույն տեղից, որտեղ Ջերմուկի ձախ շրջադարձն է:

 

Անի հյուրանոցՏուրերՍոցփաթեթներԱմրագրումԿոնտակտ
Copyright © Robnan LLC. Site developed by Impresario Productions.